Գործատուն կազատվի կուտակային վճարումները չկատարելու տույժերից

23.04.2014 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հունվար-ապրիլ ամիսների համար կուտակային վճարումները չկատարելու կամ ուշացումով կատարելու դեպքում գործատուն կամ հարկային գործակալն կազատվեն սահմանված տույժերից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ՀՀ կառավարության նիստում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:

ՀՀ կառավարությունն այսօր անհետաձգելի է համարել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արտեմ Ասատրյանը պարզաբանել է, որ 76 հոդվածը վերաբերում է կուտակային վճարները չկատարելու դեպքում հաշվարկվող եւ գանձվող տույժերին:


Դիտում՝ 1759

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW