Անելիք Բանկի աշխատակիցները 1 մլն դրամ են նվիրաբերել քեսաբահայերին

23.04.2014 | 12:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով բանկում բացված հատուկ հաշվեհամարին 2 շաբաթում փոխանցել են 1 մլն դրամ:

Հայրենակիցների օգնությանն ուղղված գործին բանկի աշխատակիցները միացել էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքի շրջանակներում: Հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում եւ կարող է լիարժեք իրականացնել ֆինանսական աջակցությունը դրա կարիքն ունեցող քեսաբահայերին հասցնելու կազմակերպչական աշխատանքները:

«Անելիք Բանկի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել հանգանակությանը: Բավականին կարեւոր է այն փաստը, որ տվյալ նախաձեռնությանը մասնակցել են բանկի գրեթե բոլոր աշխատակիցները` ղեկավար անձնակազմից մինչեւ շարքային աշխատակիցներ: Համագործակցելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ, վստահ ենք, որ նվիրատվության յուրաքանչյուր լուման կծառայի իր նպատակին եւ որոշակի չափով կթեթեւացնի մեր ազգակիցների ծանր դրությունը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 1955
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW