Առէկսիմբանկն ամփոփել է 2014թ. առաջին եռամսյակի արդյունքները

22.04.2014 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ի զուտ շահույթը կազմել է 289 մլն դրամ, ինչը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 143.1 մլն դրամով կամ 98%-ով:

Բանկի ֆինանսական արդյունքը թույլ է տվել  ավելացնել բանկի սեփական միջոցները (կապիտալը) 1.4%-ով՝ հասցնելով այն 21 մլրդ 618.6 մլն դրամի:

01.04.2014թ. դրությամբ բանկի ակտիվները կազմել են 170 մլրդ 830.6 մլն դրամ:

Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 89 մլրդ  955.9 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 74 մլրդ 370.0 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 15 մլրդ 585.9 մլն դրամ:

Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 104,143.1  մլն դրամ, որից իրավաբանական անձանց միջոցները` 69 մլրդ 123.2 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 35 մլրդ 019.9 մլն դրամ:

Բանկի գործունեության արդյունքները 2014թ. առաջին եռամսյակում թույլ են տվել բարելավել կապիտալի եկամտաբերության ցուցանիշը` 2013թ. առաջին եռամսյակի 3.49%-ի համեմատ հասցնելով այն մինչև 5.42%:

Դիտում՝ 2807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW