Կառավարությունում քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու աշխատանքների ընթացքը

18.04.2014 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

Վարչապետը պատկան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պահանջվող աշխատանքներն իրականացնել` բացառելով որեւէ շեղում սահմանված ժամանակացույցից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում այդ մասին զեկուցել անձամբ իրեն:

Դիտում՝ 1550

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW