ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանն ու Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր ստորագրել են ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր:Համաձայնագրի շրջանակներում ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչեւ 2,5 մլն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) եւ մինչեւ 30 մլն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:«Համագործակցությունը միտված է երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների խորացմանն ու գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանը»,- ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1434