Ա.Գեւորգյան. Հողագործներին տրամադրվող օգնությունը պետք է հասցեական լինի

11.04.2014 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ասել է, որ ցրտահարությունից տուժած հողագործներին տրամադրվող օժանդակությունը պետք է լինի խիստ հասցեական՝ հաշվի առնելով պատճառված վնասի ծավալները:

Ինչպես հաղորդում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, այս մասին Արմեն Գեւորգյանն ասել է ցրտահարությունից տուժած հողագործներին տրամադրվելիք օգնության մեխանիզմների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության ընթացում նշվել է, որ գյուղացիական տնտեսությունների աջակցության չափն ու եղանակը պետք է որոշվի տեղական եւ մարզային իշխանությունների հետ համատեղ, իսկ աջակցության տրամադրման վերաբերյալ որոշումները պետք է հաստատվեն ավագանու նիստերում: Շահառուների ցուցակները կհրապարակվեն նաեւ մարզպետարանների պաշտոնական կայքերում: Ջրօգտագործող ընկերությունները կկազմեն ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարների փոխհատուցման  ծրագրի շահառուների ցուցակները, որոնք կհրապարակվեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար պաշտոնակատար Արտեմ  Ասատրյանը ներկայացրել է նախարարության  կողմից նախատեսվող օժանդակության ծրագիրը, որի շրջանակներում առաջիկա օրերին «Զբաղվածության պետական ծառայություն»  գործակալության տարածքային կենտրոնների եւ  Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումներ կկազմակերպվեն՝ ծրագրի առանձնահատկություններն ու իրականացման մեխանիզմները ներկայացնելու համար:

Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը եւ մարզպետները ներկայացրել են գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի վերաբերյալ օպերատիվ տվյալները:

Խորհրդակցությանը ներկա մարզպետները տեղեկացրել են, որ ներկայումս համայնքներում ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում բանկային եւ վարկային կազմակերպությունները՝ գյուղացիական տնտեսությունների վարկային պարտավորությունների ուսումնասիրման եւ խնդիրների կարգավորման համար:

Դիտում՝ 1632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW