Անելիք Բանկի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին: Նախաձեռնությունն առավել հասանելի դարձնելու համար բանկում բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ կատարվելու են փոխանցումներ, եւ յուրաքանչյուր աշխատակից, առաջնորդվելով բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքով, կարող է մասնակից դառնալ քեսաբահայ հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու կարեւոր գործընթացին: «Հայաստանի պատմության ողջ ընթացքում Սփյուռքը մշտապես եղել է նրա կողքին, եւ այժմ մեր հերթն է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Տվյալ նախաձեռնության մեջ կարեւորը ոչ միայն նյութական, այլ բարոյական կողմն է, քանի որ յուրաքանչյուր օգնություն, որը կտրամադրեն հայաստանցիները Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, վերջիններիս համար կլինի նաեւ որպես բարոյական աջակցություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Ջինիշյան հիշատակի հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում եւ կարող է արագ իրականացնել բոլոր կազմակերպչական աշխատանքները՝ բանկի աշխատակիցների կողմից նվիրաբերած գումարը քեսաբահայերին հասցնելու եւ նրանց համապատասխան այլ ծառայություններ մատուցելու համար: Tweet Դիտում՝ 1546