Տուժած հողագործներին 85 մլն դրամի սերմնացու եւ 750 մլն դրամի օժանդակություն կտրամադրվի

10.04.2014 | 13:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը 85 մլն դրամի սերմնացու կհատկացնի ցրտահարությունից տուժած հողագործներին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նման որոշում գործադիրը կայացրել է այսօրվա նիստում` հավանություն տալով Գյուղատնտեսության նախարարության առաջարկին:  

Գործադիրի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել փետրվարին ընդունված որոշման մեջ, որի համաձայն աջակցություն կցուցաբերվի ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին` գարնանացանի համար սերմնացուի գինը 200 դրամից դարձնելով 130 դրամ:

Տարածքային կառավարման նախարարության առաջարկվով, որոշվել է  նաեւ շուրջ 750 մլն դրամի օգնություն հատկացնել ցրտահարությունից տուժած գյուղացիներին` հողի հարկի, վարձակալության եւ ոռոգման ջրի ծախսերը հոգալու համար:

«Տրամադրվող գումարից 480 մլն-ը կհատկացվի ոռոգման ջրի, իսկ 270-ը` հողի հարկի եւ վարձակալության ծախսերի համար»,- ասել է Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Դիտում՝ 1752

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW