Անդրեյ Կոստին. Ռուբլին կարող է դառնալ տարածաշրջանային պահուստային արժույթ

10.04.2014 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ խմբի նախագահ-վարչության նախագահ Անդրեյ Կոստինը, «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի կողմից արտաքին առեւտային գործընկերների հետ ռուբլով հաշվարկների անցնելու հեռանկարը, նշել է, որ հնարավոր է ռուբլին վերածվի «տարածաշրջանային պահուստային արժույթի»:  

«Ես նախեւառաջ ի նկատի ունեմ ԱՊՀ երկրներն ու Մաքսային միությունը: Ի դեպ, այդ ուղղությամբ ընթանում ենք ոչ միայն մենք: Վերջերս ՉԺՀ առաջնորդը պայմանավորվածություն է ձեռք բերել Գերմանիայի կանցլերի հետ` Ֆրանկֆուրտում յուանով հաշվարկային կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Ավելի վաղ չինացիները նմանատիպ պայմանագիր էին ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ: Այսինքն, BRICS երկրների խոշոր տնտեսություններն աստիճանաբար ընթանում են այդ ուղղությամբ»,- ընդգծել է Անդրեյ Կոստինը:

Նրա խոսքերով, հնարավոր չէ, որ նոր տնտեսությունները, որոնք զգալի դեր ունեն արտահանման եւ համաշխարհային արտադրության ասպարեզում, իրենց ամբողջովին չդրսեւորեն ֆինանսական ոլորտում: «Իմ կարծիքով, դրա արտացոլումը պետք է լինի համաշխարհային վճարային ասպարեզում այնպիսի արժույթների ի հայտ գալը, ինչպիսիք են յուանն ու ռուբլին: Դրանում զարմանալի ոչինչ չկա»,- ընդգծել է ՎՏԲ-ի ղեկավարը:

Դիտում՝ 3481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW