ՀԲ-ն կարեւորում է արտահանմամբ զբաղվող նորաստեղծ ընկերությունների դերը Հայաստանում
09.04.2014 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.eshipglobal.com/

Հայաստանը գործարար միջավայրի եւ մրցունակության հետագա բարելավման կարիք ունի, իսկ լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծման պայմաններից են արտաքին ուղիղ ներդրումները եւ արտահանման գործընթացի բարեփոխումները:
Այս մասին ասված է Համաշխարհային բանկի`«Հայաստան. լրացուցիչ աշխուժություն որոնելիս» զեկույցում:
Զեկույցը որպես նոր աշխատատեղերի ստեղծման գլխավոր նախապայման նշում է արտահանմամբ զբաղվող նորաստեղծ ընկերությունների կարեւորությունը:
«Գրեթե բոլոր երկրներում աշխատատեղերը մեծամասամբ ստեղծվում են արագ զարգացող ընկերությունների փոքր խմբի կողմից», - նշված է զեկույցում:
Փաստաթղթում ասված է, որ ՀՀ կառավարության միջնաժամկետ բարեփոխումների օրակարգը, որն աջակցություն է ստանում ՀԲ-ի կողմից, արտացոլում է այս առաջնահերթությունները` ներառելով բարեփոխումները բիզնես միջավայրի եւ պետական կառավարման ոլորտներում:
Սպասվում է, որ բարեփոխումների իրականացման արդյունքում կկրճատվեն ընկերությունների ծախսերը, ինչպես նաեւ կմեծանա վարկերի հասանելիությունը ՓՄՁ-ների համար:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: