Սերժ Սարգսյանը ծանոթացել է ԿԲ գործունեությանը
04.04.2014 | 17:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամլո գրասենյակ







Ֆինանսական կայունության առումով վճարունակության գնահատման խիստ սթրեսային թեսթերի արդյունքների համաձայն, ՀՀ ֆինանսական համակարգը դիմակայում է տարբեր շոկերի:
Այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԿԲ ղեկավար անձնակազմի խորհրդակցության ժամանակ ասել է ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:
Նա նշել է, որ «վերջին 5 տարիների ընթացքում եռակի աճել են ֆինանսական համակարգի վարկերը, ավանդները, ակտիվները և այլ հիմնական հաշվեկշռային ցուցանիշները»` փաստելով ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացման մասին:
Ինչպես հաղորդում է Կենտրոնական բանկի (ԿԲ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը, խորհրդակցության ընթացքում ԿԲ ղեկավար անձնակազմը նախագահին է ներկայացրել Կենտրոնական բանկի գործունեության հիմնական ուղղությունները, վերջին տարիների ձեռքբերումները, նախաձեռնած բարեփոխումները, ինչպես նաեւ բանկային համակարգի առջեւ ծառացած խնդիրները ու դրանց լուծման ուղիները:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն իր ելույթում նախանշել է ԿԲ ռազմավարական զարգացման հիմնական ուղղությունները, առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման միջոցները: ԿԲ նախագահի տեղակալ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի մեկամյա գործունեության արդյունքները:
Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն անդրադարձել է գնաճի կառավարման հիմնախնդիրներին և վերջին տարիների ընթացքում դրամավարկային քաղաքականության գործողություններին: Նա ներկայացրել է նաև ԿԲ ինստիտուցիոնալ կարողությունները, նշել դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացման մարտահրավերները:
Վիճակագրության վարչության պետ Մարտին Գալստյանը խոսել է ԿԲ վիճակագրական աշխատանքների մասին` նշելով, որ 2003թ. Հայաստանի վիճակագրական համակարգն ինտեգրվել է ԱՄՀ տվյալների տարածման և որակի ապահովման ամենաառաջադեմ և խստապահանջ ՏՏՀՉ (SDDS) համակարգին, իսկ «2008 թ-ին ԱՄՀ-ի վիճակագրական առաքելության կողմից ԿԲ-ի վիճակագրությունն արժանացել է ամենաբարձր գնահատականի»:
Ներկայացված խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել զեկուցողներին, ներկայացրել իր դիտարկումները եւ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
27.03.2025 | 12:19 Նորություններ
Օվերչուկ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: