Տնտեսություններ կստեղծվեն Սեւանի իշխանի վերականգնման համար

03.04.2014 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեւանի իշխանի վերականգնման համար ցանցավանդակային տնտեսություններ կստեղծվեն:

Այս  մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում` հավանություն տալով Սեւանա լճում իշխանի պաշարի վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հարցերի խորհրդի ներկայացրած համալիր ծրագրին:

Ծրագրի կառավարիչ է նշանակվել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն:

Ակնկալվում է, որ ծրագրի առաջին 10 տարվա ընթացքում տարեկան կարտադրվի, կվերամշակվի եւ կարտահանվի մոտ 50 հազար տոննա ձուկ, որի արժեքը կկազմի շուրջ 175 մլրդ դրամ:

Ամեն տարի ցանցավանդակային տնտեսությունների ձեւավորած հասույթի 1.5 տոկոսը պետք է տրամադրվի Սեւանա լճում իշխանի պաշարի վերականգնման նպատակով մանրաձուկ ձեռք բերելու համար: Ծրագրով նախատեսվում է, որ Սեւանի իշխանի արտադրության ոլորտում կստեղծվի 2.5-3 հազար, իսկ ընդհանուր արժեշղթայում՝ 5-6 հազար աշխատատեղ:

Նախատեսվում է նաեւ ստեղծվող տնտեսությունների վճարների հաշվին միջոցներ ձեւավորել լճի ավազանի խնդիրների լուծման նպատակով:

Դիտում՝ 1475

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW