«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործում է, ասել է վարչապետը

03.04.2014 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը  գործում է ՀՀ քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը`մեկնաբանելով երեկ հրապարակված Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը:

«Մինչեւ սեպտեմբերի 30-ը մենք հնարավորություն ունենք շտկել վերոնշյալ օրենքը եւ վերացնել հակասահմանադրական նորմերը»,- ասել է  վարչապետը:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այսօր ձեւավորվելու է աշխատանքային  խումբ, որը կմշակի ՍԴ կողմից հակասահմանադրական ճանաչված նորմերի շտկման եւ սահմանադրությանը համապատասխանեցնելու վերաբերյալ օրենսդրական փաթեթ` ԱԺ ներկայացնելու նպատակով:

Նա եւս մեկ անգամ հրավիրել է քաղաքացիական հասարակությունը երկխոսելու` բարեփոխումն իրականացնելու համար:

Դիտում՝ 4935

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW