ԱԶԲ. 2014-ին Հայաստանում կանխատեսվում է 4.6% տնտեսական աճ
02.04.2014 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.bloomberg.com/

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հրապարակել է «Ասիական զարգացման հեռանկարներ 2014» զեկույցը, որտեղ առաջիկա երկու տարիներին Հայաստանի համար, համապատասխանաբար, 4.6% եւ 5% տնտեսական աճ է կանխատեսել:
Զեկույցի համաձայն, 2014-ին եւ 2015-ին կանխատեսվում է, համապատասխանաբար, 4.5% եւ 4% գնաճ:
Զեկույցը փաստում է, որ 2013 թ-ին Հայաստանում գրանցվել է հարաբերականորեն բարձր գնաճ, ֆիսկալ եւ ընթացիկ հաշվեկշիռների պակասուրդների եւ պետական պարտքի նվազում:
Ըստ զեկույցի, Հայաստանում տնտեսական աճը 2013 թ-ին կազմել է 3.5% (2012-ին՝ 7.2%), իսկ սպառողական գների ինդեքսը` 5.8% (2012-ին՝ 2.6%):
Նշվում է, որ, չնայած կառուցվածքային բարեփոխումներին եւ բարելավված բիզնես միջավայրին, դեռեւս աճի մարտահրավեր է դիտարկվում գործազրկության բարձր մակարդակը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: