ՍԴ-ն հակասահմանադրական է համարել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք դրույթներ

02.04.2014 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Սահմանադրական դատարանը (ՍԴ) այսօր հակասահմանադրական եւ անվավեր է ճանաչել «Կուտակայաին կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, որոշման մասին հայտնել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր կայացած նիստում:

Որոշման պահանջներից բխում է, որ վերոնշյալ օրենքը մինչեւ սեպտեմբերի 30-ը պետք է վերանայվի եւ համապատասխանեցվի Սահմանադրությանը:

Որոշման համաձայն, մինչ այդ վերահաշվարկի են ենթակա մինչ օրս կատարված պարտադիր վճարները:

Դիտում՝ 7210

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW