Համաշխարհային առեւտրի խթանման ցուցիչով Հայաստանը 53-րդ տեղում է

02.04.2014 | 11:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) 2014 թվականի Համաշխարհային առեւտրի խթանման համեմատական վերլուծության արդյունքներով Հայաստանն առեւտրի խթանման ամփոփ ցուցիչով 138 երկրների շարքում զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն, ներկայացրել է 2014թ. զեկույցի ամփոփ տվյալները:

Համաշխարհային առեւտրի խթանման համեմատական վերլուծության արդյունքներով, Հայաստանը միջին դիրքեր է գրավում ապրանքների ազատ հոսքերի խթանման ունակությամբ: Ոլորտում կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը եւ Հոնկոնգը:

Ինչպես եւ նախորդ տարիներին, այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է զեկույցում ներառված ԱՊՀ երկրներին` Մոլդովային (92), Ադրբեջանին (77), Ուկրաինային (83), Ղազախստանին (94), Ռուսաստանին (105) եւ Ղրղզստանին (109): Վրաստանն առեւտրի խթանման կատարողականով 36-րդն է:


Դիտում՝ 1888

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW