2014թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում 0.4% գնանկում է արձանագրվել:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2014թ. հունվար-մարտին» հրապարակման համաձայն, պարենային ապրանքների, (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով:Սակագների հավելաճ է գրանցվել ծառայությունների ոլորտում`0.3%, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 2014թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.6 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.0%): 2014թ. մարտին 2013թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 3.8%:Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 2.1-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Երեւանում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով: Tweet Դիտում՝ 1486