Արդշինինվեստբանկը գործարկել է ակցիա դրամական փոխանցումների համար

01.04.2014 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկը դրամական փոխանցումներից օգտվող հաճախորդների համար անցկացնում է ակցիա ս.թ. ապրիլի 1-ից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ:

Ինչպես հայտնել են բանկում, ակցիայի շրջանակներում Արդշինինվեստբանկում սպասարկվող Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria եւ Быстрая Почта համակարգերից ցանկացածով փոխանցում ուղարկող կամ ստացող յուրաքանչյուր 500 րդ հաճախորդ կստանա 20 000 դրամ:

«Մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ ծառայություններ: Արդշինինվեստբանկի ծառայություններից օգտվող հաճախորդներին որակյալ սպասարկման հետ մեկտեղ սպասվում են նաեւ հաճելի անակնկալներ: Քանի որ բանկում օրական սպասարկվում են 1000-ից ավել դրամական փոխանցում իրականացնող հաճախորդներ, ապա մեկնարկող ակցիայի շրջանակներում մենք կունենանք նշված գումարը ստացող հաճախորդներ յուրաքանչյուր օր», - նշել է Արդշինինվեստբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:
 
Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում եւ գլխավոր գրասենյակում սպասարկվում են փոխանցումների 8 համակարգեր՝ Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria եւ Быстрая Почта:

Դիտում՝ 4824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW