Walmart-ը Visa վճարային համակարգի դեմ $5 մլրդ-ի հայց է ներկայացրել

28.03.2014 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Walmart խոշորագույն առեւտրի ցանցը Visa վճարային համակարգի դեմ $5 մլրդ-ի հայց է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, վկայակոչելով Associated Press-ը, ընկերությունը Visa-ին մեղադրում է այն բանի համար, որ վճարային համակարգն ավելացրել է քարտային վճարումների բանկային միջնորդավճարը:

Walmart-ի ներկայացուցիչների կարծիքով, Visa-ն գաղտնի համաձայնության է եկել մի շարք բանկերի հետ: Walmart-ի տվյալներով, Visa-ի գործողությունների արդյունքում մանրածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունները 2004-2012թթ. ընթացքում կորցրել են ավելի քան $350 մլրդ:  

Walmart-ը նախկինում արդեն արտահայտել էր իր դժգոհությունը Visa-ի նկատմամբ. հաճախորդների կողմից այդ պլաստիկ քարտերի օգտագործման դեպքում առեւտրի ցանցը ստիպված է լինում ավել վճարել գնման արժեքի միջինը 2%-ի չափով:   

Walmart ընկերությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն մանրածախ ցանցը եւ համաշխարհային խոշորագույն գործատուներից մեկը:

Դիտում՝ 3778

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW