ՀՀ ԿԲ-ն եւ Չինաստանի ազգային բանկը կհամագործակցեն

28.03.2014 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) եւ Չինաստանի ազգային բանկի միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակության հետ կապերի ծառայությունը, համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի   եւ Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:

Համաձայնագրի շրջանակում կողմերը պայմանավորվել են երկու երկրների միջեւ փորձի փոխանակում իրականացնել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային ոլորտներում, ինչպես նաեւ ամրապնդել համագործակցությունը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում:

Դիտում՝ 2063

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW