ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ժամանակավորապես կղեկավարի Ն.Հովհաննիսյանը

25.03.2014 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նիստի թիվ 60 արձանագրության համաձայն` բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը:

«Նիկոլայ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի զարգացման եւ կայացման գործում», - հայտնել են բանկում:

Նիկոլայ Հովհաննիսյանը աշխատում է բանկում հիմնադրման օրվանից` 1996-2003թթ., զբաղեցնելով «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը:

2000-2006թթ. եղել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի խորհրդի անդամ, իսկ 2003թ.-ից մինչ օրս հանդիսանում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ:

2003-2006թթ. զբաղեցրել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

2006թ.-ից զբաղեցնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Դիտում՝ 5973
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW