Անելիք Բանկը ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ

25.03.2014 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ` «Ոսկի Պլյուս» եւ «Ոսկու Գրավով»:

Ինչպես հայտնել են բանկում, «Ոսկի Պլյուս» վարկատեսակով վարկառուներին հնարավորություն է տրվում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով գումար: Այս վարկատեսակի մարման ժամկետը կազմում է մինչեւ 12 ամիս:

Իսկ  «Ոսկու Գրավով» վարկատեսակը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում  ստանալ գրավի գնահատված արժեքի մինչեւ 110%-ի չափով վարկ` մինչեւ 24 ամիս մարման ժամկետով: Այս վարկի տրամադրման առավելագույն գումարը կազմում է մինչեւ 3 մլն դրամ կամ  7,500 ԱՄՆ դոլար:

«Առաջնորդվելով Անելիք Բանկի որդեգրած նոր ռազմավարության սկզբունքներով, մենք շարունակաբար ներդնելու ենք նոր բանկային գործիքներ եւ բարելավելու ենք գործողների պայմանները` հաճախորդներին առաջարկելով առավել մատչելի ու հասանելի պրոդուկտներ: Իսկ վերոհիշյալ նոր վարկատեսակներն առավել շահեկան դարձնելու նպատակով որպես դրանց տրամադրման նվազագույն գումար սահմանվել է 30,000 դրամ կամ 75 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Վստահ եմ, որ տվյալ վարկատեսակները կարճ ժամանակում դրական արձագանք կստանան վարկառուների շրջանում: Անելիք Բանկի նպատակն է մոտ գտնվել իր բոլոր հաճախորդներին: Կարծում եմ, շուտով  յուրաքանչյուր անձ` թե´ ֆիզիկական,  թե´ իրավաբանական, կկարողանա գտնել իր պահանջները բավարարող բանկային գործիք հենց Անելիք Բանկում»,- նշել է  «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Դիտում՝ 1848
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW