«Ռեսո» ապահովագրական ընկերությունն ամփոփել է 2013 թ.-նի գործունեության արդյունքները. մի շարք ցուցանիշներով ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր հայաստանյան ապահովագրական շուկայում:Հաշվետու ժամանակաշրջանում, ինչպես եւ 2012թ. ընթացքում, սոցիալական փաթեթով առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրական վճարներով Ռեսո-ն հանդիսանում է շուկայի բացարձակ առաջատարը:Ընկերությունն առաջին հորիզոնականում է նաեւ ֆիզիկական անձանց առողջության ապահովագրության գծով հավաքագրած ապահովագրական վճարներով: Գրանցած ընդհանուր ապահովագրական պատահարներով, հավաքագրած ապահովագրավճարներով եւ տրամադրած հատուցումներով (տարեկան աճը 107.7%) ընկերությունը շուկայի առաջատար եռյակում է: 2013 թ.-նին Ռեսո-ն ճանաչվել է տարվա լավագույն ապահովագրական ընկերություն, ինչպես նաեւ առողջության ապահովագրության ոլորտում արժանացել տարվա լավագույն ապահովագարական ընկերություն մրցանակին:Խոշոր հարկատուների ցուցակում 405.321 մլն դրամով ընկերությունը զբաղեցնում է 276-րդ տեղը: Tweet Դիտում՝ 1708