Անելիք Բանկի ավանդային պորտֆելը 2014թ. մարտի 1-ի դրությամբ կազմել է ավելի քան 33.1 մլրդ դրամ, ինչը 28.8%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելն անցած տարվա համեմատ ավելացել է 14.8%-ով` կազմելով շուրջ 27 մլրդ դրամ: 2014թ. հունվարից բանկը ներդրել է նոր «Դրամային» ավանդատեսակը, որն ավանդատուներին հնարավորություն է տալիս ստանալ մինչև 14,5% տարեկան կայուն եկամուտ: Բանկը հունվար-մարտ ամիսներին գրանցել է աճ հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելում` շուրջ 1.4 մլրդ դրամ: Տվյալ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 56.6%-ով: «Անելիք Բանկը մշտապես կարեւորել է համագործակցությունը հաճախորդների հետ նաեւ ավանդային պրոդուկտների մասով, իսկ մեր գրանցած արդյունքներն ապացուցում են, որ Բանկը վայելում է նրանց վստահությունը: Մեզ ուրախացնում է հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդային պորտֆելի դինամիկ աճը, որը ես գնահատում եմ որպես տարիների ընթացքում կատարված հետեւողական աշխատանքի արդյունք»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը: Tweet Դիտում՝ 1841