Հայ ակնագործները ՌԴ-ից ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի

19.03.2014 | 13:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում սահմանել է Ռուսաստանից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստի հաշվառման կարգը եւ այն իրականացնող լիազոր մարմին է ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ՌԴ օրենսդրության համաձայն, այդ երկրի ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստը ձեռք է բերվում՝ վճարելով արտահանման տուրք:

Հայկական ընկերություններն ազատվում են նշված տուրքից՝ պայմանով, որ իրենց ձեռք բերած ալմաստը Հայաստանից չի վերաարտահանվի:

Ակնկալվում է, որ որոշումը զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը, հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:

Դիտում՝ 1931

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW