Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ նոր Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգի միջոցով՝ ԱՄՆ դոլարով ու եվրոյով աշխարհի 145 երկրներում: Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց բանկի 67 մասնաճյուղերի միջոցով ստանալ եւ կատարել դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած կետ ցածր սակագներով` սկսած 3 ԱՄՆ դոլարից/եվրոյից:ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, IntelExpress, Bystraya Pochta, Anelik, Avers.Ժամանակի խնայողության նպատակով բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից առանց բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է ակտիվացնել VTB Transfer ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտերի համար կամ ձեռք բերել հատուկ VTB Transfer քարտ, զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել փոխանցման կոդը: Դրանից հետո գումարը կմուտքագրվի քարտին իրական ժամանակի ռեժիմում: «Մեր բանկի հաճախորդները ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, եւ մենք ձգտում ենք տրամադրել նրանց այս ծառայության առավել լայն ընտրանի: Հենց այդ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է իր հաճախորդներին դրամական փոխանցումների շուկայում նոր եւ վստահելի գործընկերոջ, որի անվիճելի առավելություններից է կանխիկ գումարի փոխանցման եւ ստացման կետերի լայն ցանցը»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը : Tweet Դիտում՝ 3898