Գնումների էլեկտրոնային համակարգի (armeps.am) միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 529 մրցույթ: Ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը վկայում է գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման եւ լիարժեք գործարկման մասին: Հունվարից պետական մարմինները բաց ընթացակարգով եւ շրջանակային համաձայնագրով գնումները կատարում են էլեկտրոնային ձեւով, ինչը հնարավորություն է ընձեռում պետական գնումներին մասնակցելու հայտերը եւ պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ լրացնել եւ ուղարկել առցանց ռեժիմով: Tweet Դիտում՝ 2446