Ուսանողների շուրջ 50%-ը տեղյակ չէ արտոնյալ ուսանողական վարկերից

14.03.2014 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվերով «Հայաստանի պետական բուհերի ուսանողների սոցիալական աջակցության կարիքի ուսումնասիրության» արդյունքների համաձայն, ուսանողների 46,5%-ը տեղյակ չէ ուսման վարձը վճարելու համար հասանելի արտոնյալ վարկերի պայմաններից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ուսումնասիրությունն իրականացրած «Այ Փի Էս Սի» քաղաքական եւ սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի վերլուծաբան Սամվել Մանուկյանը:

«Անտեղյակության պատճառով շուրջ 7 հազար ուսանող չի վերցրել ուսանողական վարկ պետական ծրագրի շրջանակներում»,- ասել է նա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ ուսանողական վարկերը տրամադրվում են առանց որեւէ գրավի՝ 12% տոկոսադրույքով: Նախարարը նշել է, որ կառավարությունը սուբսիդավորում է վարկի 2%-ը, իսկ գերազանցիկների համար՝ 3%-ը:

Ինչ վերաբերում է ուսանողների անտեղյակությանը, նախարարն ասել է, որ Կենտրոնական բանկն արդեն իրականացնում է արտոնյալ ուսանողական վարկին վերաբերող սոցիալական գովազդի արշավ:

Դիտում՝ 2525

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW