Օրենքի խախտման եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է 15 մլն դրամի չափով տուգանք կիրառել «Վեստա» ընկերության հանդեպ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին հայտնել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:Կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչների բացահայտման ուղղությամբ ՏՄՊՊՀ կատարած ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ «Վեստա» խանութը օրենքի խախտում է կատարում եւ դրսեւորում անբարեխիղճ մրցակցություն` գովազդում ներկայանալով որպես Հայաստանում «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» եւ այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ:ՏՄՊՊՀ-ն հիմնավորումներ է պահանջել վերոնշյալ բրենդերի ներկայացուցիչ հանդիսանալու մասին, որին ի պատասխան «Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունը ներկայացրել է այդ ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ, որոնք, ըստ հանձնաժողովի, կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջեւ առկա որոշակի առեւտրային հարաբերությունների մասին: Նախքան նիստը կայացած քննարկումների արդյունքում պատասխանողը հայտնել է, որ սխալն եղել է թարգմանության թյուրիմացության արդյունք, ինչը հեռացվել է կայքից: Մինչդեռ խանութի մոտ գտնվող գովազդային ցուցանակում այն դեռեւս անփոփոխ է: Tweet Դիտում՝ 3060