ՏՏ ոլորտի startup-ները կազատվեն շահութահարկից

13.03.2014 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրինագծին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ այս օրինագիծը վերաբերում է ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին, որոնք ունեն ոչ ավել, քան 15 աշխատող:

Startup-ները պետական աջակցության շրջանակներում կազատվեն շահութահարկից, իսկ եկամտահարկի ֆիքսված դրույքաչափը կկազմի 10 տոկոս:

Բացի այս արտոնություններից, նախատեսվում է, որ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունները դրամաշնորհներ եւ տեխնիկական աջակցություն կստանան:

Նախարարը տեղեկացրել է, որ ընկերություններին տրամադրված արտոնությունները գործելու են 3 տարի, իսկ օրինագիծը՝ մինչեւ 2020 թվականը:

«Ակնկալում ենք, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա առաջիկա 3-5 տարիների ընթացքում տարեկան շուրջ 40-60 սկսնակ ձեռնարկություններ ի հայտ բերել: Ընկերությունների հիմնական նպատակն է լինելու ինտելեկտուալ ապրանքների ստեղծումը»,- ասել է Վահրամ Ավանեսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ օրենքի նախագիծը քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ նախագահի կողմից:

«Այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն: Այսօր ՏՏ ոլորտը հասել է զարգացվածության այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի ՏՏ ոլորտի միջազգային քարտեզում Հայաստանը գրավի իր հատուկ տեղը»,- ասել է վարչապետը:   

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի:

Դիտում՝ 1716
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW