Ստորագրվել է «Հյուսիս-հարավ» ծրագրի $100 մլն-ի վարկային համաձայնագիր
12.03.2014 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Մարտի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը ստորագրել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» $100 մլն-ի չափով երրորդ մասնաբաժնի վարկային համաձայնագիրը:
Ներդրումային այս ծրագրի նպատակն է ստեղծել արդյունավետ, անվտանգ եւ կենսակայուն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, որը կապահովի Հայաստանի ներքին տարածքների միջեւ, ինչպես նաեւ այլ երկրների հետ միջազգային կապը:
Ինչպես հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետեւյալ հիմնական բաղադրիչներից.
- Թալին եւ Լանջիկ քաղաքների միջեւ գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում եւ դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթեւեկության քառուղի մայրուղու:
- Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների կառավարման եւ ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում եւ իրականացում:
- Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում:
- Ծրագրի իրականացմանն աջակցություն եւ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության եւ ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: