Հայբիզնեսբանկը գործարկել է ակցիա հատուկ կանանց համար

11.03.2014 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը գործարկել է տոնական ակցիա գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, որը մեկնարկել է մարտի 8-ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 7-ը:

Ակցիայի շրջանակներում կգործեն հատուկ պայմաններ հետեւյալ ծառայությունների համար.  

- Նվեր (0 դրամ տարեկան սպասարկման վճարով) Lady վճարային քարտ՝ 18% տարեկան անվանական տոկոսադրույքով վարկային գծի հնարավորությամբ (անհրաժեշտ է ունենալ դրական վարկային պատմություն` Բանկ ներկայացնելով  անձնագիր ու սոցիալական քարտ),

- VISA եւ MasterCard վճարային համակարգերի Gold քարտատեսակներ՝ 50% ցածր տարեկան սպասարկման վճարով,

- զեղչեր Հայբիզնեսբանկի վճարային քարտերով գործարք կատարելիս առեւտրի եւ սպասարկման ավելի քան 140 կետերում,

- սպառողական վարկեր՝ բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչեւ 2% ցածր տոկոսադրույքով,

- անհատական բանկային պահատեղեր սահմանվածից 50% ցածր սակագներով:

Դիտում՝ 2564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW