«Արմենիա Վայն» ՍՊԸ-ն 2,7 մլրդ դրամ կներդնի կոնյակագործության զարգացման համար:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:Կոնյակի արտադրությունը կազմակերպելու նպատակով 2012թ.-ից սկսած Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որն իրենից ներկայացնելու է խաղողի վերամշակումից մինչ պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների եւ տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր:Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ընկերությունն իր առաջին կոնյակը շուկա դուրս կհանի 2015 թվականի աշնանը:Այսօր ՀՀ կառավարությունն իր որոշմամբ «Արմենիա Վայն» գործարանի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչեւ 2017 թվականի մարտի 1-ը:«Արմենիա Վայն» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: 2010 թվականից արտադրում է գինիներ: Հիմնադրման օրվանից ընկերությունը կատարել է շուրջ 10 մլրդ դրամի ներդրում: Tweet Դիտում՝ 7612