Ապրանքարտադրողներին ներկայացվել է ՄՄ-ին անդամակցելու գործընթացը

05.03.2014 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը կշռադատված է եւ ճիշտ, քանի որ մեր երկրի հիմնական շուկաներն այսօր գտնվում են ՄՄ-ի տարածքում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` մարտի 4-ին ելույթ ոնենալով Երեւանում տեղի ունեցած Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարի ժամանակ:

«Մենք պետք է ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով  նպաստենք ձեռնարկությունների հզորությունների  ավելացմանը, որպեսզի վերջիններս սկսեն ակտիվորեն աշխատել 170 միլիոնանոց շուկայում»,- նշել է վարչապետը:  

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի շուրջ բանակցությունները շարունակվում են:

Մասնավորապես, առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից:  Ինչպես նշել է վարչապետը, պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա:

«Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում են սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք եւ բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն եւ մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի», - ասել է Տիգրան Սարգսյանը:
    
Իսկ երրորդ խումբը, վարչապետի փոխանցմամբ, առնչվում է ժամանակակից տեխնիկային եւ ավտոմեքենաներին:

Դիտում՝ 1357
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW