Ավանդների ներգրավման ոլորտում բանկերի միջեւ մրցակցությունը սրվել է

04.03.2014 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերջին տարիներին ավանդների ներգրավման ոլորտում բանկերի միջեւ մրցակցությունը սրվել է, ինչն իր հերթին հանգեցրել է ավանդների տոկոսադրույքների բարձրացման:

Այս մասին նշվում է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի իրականացրած` Հայաստանի ազգային մրցունակության 5-րդ զեկույցում, որի համաձայն ավանդների կարճաժամկետ բնույթից ելնելով` բանկերում ֆինանսավորման ներգրավման գերակշռող աղբյուրը միջազգային ֆինանսական կառույցներն են:

Զեկույցում նշվում է, որ չնայած միջազգային ֆինանսական կառույցների կողմից մեծաքանակ ֆինանսավորման առկայությանը, Հայաստանում ֆինանսավորման տոկոսադրույքը բարձր է, ինչը կապված է երկրի սուվերեն ռիսկի գործակցի եւ առեւտրային բանկերի անհատական ռիսկայնության մակարդակների հետ:

Զեկույցը կազմող հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի փոխանցմամբ, Հայաստանում դեռեւս բարձր է տոկոսադրույքի սպրեդը, սակայն այն նվազման միտում ունի. «2012-ի տվյալներով, ՀՀ-ում տոկոսադրույքի սպրեդը եղել է 7.7%, նույն ժամանակահատվածում հարեւան Վրաստանում այն կազմել է 11.4, իսկ Ադրբեջանում` 8.1%»:

Զեկույցի համաձայն, բանկային հատվածում աճող մրցակցությունը կարող է դրդել բանկերին բարձրացնել գործառնական արդյունավետությունը` կրճատելով վերադիր ծախսերը, ինչին կարող է նպաստել ՏՏ լուծումների ներդրումը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ, չնայած տոկոսադրույքների բարձր մակարդակին, բավարար հիմքեր չկան պնդելու, որ այն տնտեսական աճը զսպող գործոն է:

Դիտում՝ 2313
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW