Ակնկալվում է, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը երկրում կնպաստի խնայողությունների ժամկետայնության երկարացմանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին նշվում է «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի հրապարակած Հայաստանի ազգային մրցունակության 5-րդ զեկույցում:«Մասնավորապես` կենսաթոշակային հիմնադրամի ակտիվների աճը դրական ազդեցություն կունենա երկարաժամկետ փողերի կուտակման վրա, ինչը, ըստ նախնական գնահատականի, 2021 թ-ին կհասնի ՀՆԱ 2,5%-ին»,- ասվում է զեկույցում: Հետազոտության համաձայն, բանկային ավանդների ոլորտում 5 տարի եւ ավելի երկարաժամկետ ավանդները չնչին մասնաբաժին ունեն, իսկ մինչեւ մեկ տարի ժամկետայնությամբ ավանդներն ընդհանուրի մոտ 66%-ն են կազմում:«Տնային տնտեսությունների խնայողություններն ընդհանուր խնայողությունների ամենափոքր բաղադրիչն են, ինչն արտացոլում է ՀՀ-ում տնային տնտեսությունների եկամուտների ցածր մակարդակը: Հայաստանում համախառն խնայողությունների գերակշիռ մասն են կազմում մասնավոր հատվածի խնայողությունները»,- նշված է զեկույցում: Tweet Դիտում՝ 1450