Մարտի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի շաբաթը 6 օր

27.02.2014 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մարտի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 18:00-ը:

«ՏաԹեւեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

Տոնական երկուշաբթի եւ Հայ առաքելական եկեղեցու տոներին հետեւող եւ ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:   
 
«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:  

Դիտում՝ 5943

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW