Հայաստանում կստեղծվի 2-րդ ազատ տնտեսական գոտին

27.02.2014 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԷՅ ՋԵՅ ԷՅ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության տարածքում կստեղծվի Հայաստանի 2-րդ ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) :

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով գոտու ստեղծման նախագիծը:

Նախարարն ասել է, որ այս գոտում կգործեն շուրջ 150 արտասահմանյան ընկերություններ, կստեղծվի 2000 աշխատատեղ՝ ոսկեգործություն, ակնագործություն եւ ժամագործություն բնագավառներում: Ներդրումների ծավալը կկազմի շուրջ $10 մլն:

«Վերջնականորեն ծրագիրը հաստատելուց հետո, ԱՏԳ կսկսի ամբողջական գործել մինչեւ 2015 թվականը»,- հավելել է նախարարը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ գոտու ստեղծման նախաձեռնությունը գալիս է մասնավոր հատվածից: «Երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին, լուրջ ներուժ ունենք, գոտին մեծ հնարավորություններ է ընձեռելու ամբողջ աշխարհում ոսկերչությամբ զբաղվող հայերին բացել երկրում իրենց ձեռնարկությունները»,- ասել է վարչապետը:
 

Դիտում՝ 1273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW