«Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն փետրվարի 26-ին Երեւանում ընդլայնված կազմով խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված «Գազպրոմ» խմբի կազմում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ: Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հանդիսանում է լիիրավ դուստր ընկերություն «Գազպրոմ»-ի կազմում` կարեւորելով ընկերության գործունեության ֆինանսատնտեսական, տեխնիկական պահանջներն ու ստանդարտները «Գազպրոմ»-ի նորմատիվային բազային համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ անցած տարիների ընթացքում ընկերության արձանագրած ցուցանիշները տեսանելի են: Մասնավորապես Հայաստանի գազաֆիկացիան խոշարագույն արդյունք է գրանցել՝ 2002 թվականի 21 տոկոսից 2014 թվականին հասնելով 96 տոկոսի:«Գազաֆիկացիայի այս մակարդակը նախանձելի արդյունք է Ռուսաստանում շատ սուբյեկտների համար», - նկատել է նա:Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմ»-ը ծրագրում է զգալիորեն բարձրացնել «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության արդյունավետությունը, եւ ընկերության առջեւ դրվող նպատակներն ու խնդիրները պետք է հավակնոտ լինեն:«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշել է, որ ձեռք բերված դրական ցուցանիշները արձանագրվել են ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում: «Գազպրոմ» ԲԲԸ ղեկավարության աջակցության եւ վստահության շնորհիվ հնարավոր է դարձել շուրջ $ 900 մլն ԱՄՆ դոլարի ներդրում իրականացնել Հայաստանի տնտեսության մեջ, ասել է նա: Tweet Դիտում՝ 6267