ԵՄ պատվիրակության ղեկավարը հերքել է GSP+ համակարգի վերանայման մասին լուրերը

26.02.2014 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան հերքել է լուրերն այն մասին, թե ԵՄ-ն պատրաստվում է վերանայել Հայաստանի հետ առեւտրային հարաբերություններում կիրառվող Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված GSP+ համակարգը:

«Ինքս այդ լուրերին ծանոթացել եմ լրատվամիջոցներից, բայց դրանք պարզապես ասեկոսեներ են»,- ասել է դեսպանը Մեդիամաքս-ի թղթակցին:

Տրայան Հրիստեան հիշեցրել է, որ Հայաստանը վերջերս է դարձել GSP+ համակարգի  շահառու երկիր, եւ այս համակարգի շահառու երկրներից շատերը մաս են կազմում տարբեր տնտեսական ինտեգրացիոն միավորումների:

«Տնտեսական տարբեր համակարգերին մաս կազմելու հանգամանքը որեւէ առնչություն չունի GSP+ ընդհանուր փիլիսոփայության հետ»,- ասել է դեսպանը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանն ընդգրկվել է «GSP+»-ի նոր շրջափուլում: Այս համակարգը թույլ է տալիս հայկական ծագմամբ ավելի քան 6 հազար ապրանքներ Եվրամիություն արտահանել «GSP+»-ի շրջանակներում տրված արտոնյալ` զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով: ԵՄ-ն այս ռեժիմից օգտվելու իրավունք է տվել ընդամենը 10 երկրի, այդ թվում՝ Հայաստանին եւ Վրաստանին:

Դիտում՝ 4401
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW