Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է երկրորդային հիփոթեքային վարկ, որը ենթադրում է այլ բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկի փոխադրում: Զարգացման Հայկական Բանկի վարկավորման եւ ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանի փոխանցմամբ, փոխադրման համար վարկը պետք է գործի առնվազն մեկ տարի, իսկ հաճախորդը ունենա դրական վարկային պատմություն: Նա նաեւ նշել է, որ փոխադրումը կարող է ենթադրել վարկի մարման ժամկետի ավելացում, մոտ 1% տոկոսադրույքի նվազեցում. «ԱՄՆ դոլարով արտահայտված վարկի դեպքում տարեկան տոկոսադրույքը կկազմի 11-13%, իսկ Եվրոյի դեպքում` 10-12%»:«Եթե հաճախորդն այլ բանկում ունի հիփոթեքային վարկ, որի պայմանները իրեն չեն գոհացնում, մենք հնարավորություն ենք տալիս վերաձեւակերպել վարկը»,-հավելել է Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանը:Փոխադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո բանկի եւ հաճախորդի միջեւ կնքվում է «հաջորդող գրավի պայմանագիր», որից հետո փոխադրման ենթակա վարկի գումարը փոխանցվում է այլ բանկում հաճախորդի հիփոթեքային վարկի ամբողջական մարմանը, իսկ վարկի մնացորդի ավելացվում «բոնուս» վարկի գումարի 10%-ի չափով: Tweet Դիտում՝ 4451