«Ռոսնեֆտ»-ը նախատեսում է Հայաստանում ներդնել շուրջ 500 մլն դոլար

25.02.2014 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռոսնեֆտ»-ը նախատեսում է Հայաստանում ներդնել շուրջ 500 մլն դոլար:

Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով փետրվարի 24-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ Սոչիում կայացած հանդիպման արդյունքները:  

Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկվել է Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

«Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաեւ հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «Ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետեւ անհրաժեշտ են նաեւ գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձեւավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

«Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների եւ իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 մլն դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի կարճ ժամկետում դրանք իրականություն դառնան: Ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին` նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը:

Դիտում՝ 5153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW