Հայաստանյան երկու խոշորագույն QR վճարումների համակարգեր IdramNet-ը եւ ArcaQR-ը կհամագործակցեն՝ ապահովելու երկու համակարգերի փոխգործունակությունը։ Արդյունքում Իդրամի օգտատերերը կարող են այսուհետ կատարել պարզ եւ արագ վճարումներ՝ սքանավորելով նաեւ ArcaQR-ն անմիջապես Idram&IDBank հավելվածի միջոցով։«Իդրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ ընդլայնելով հաճախորդների հնարավորությունները, զարգացնելով թվային էկոհամակարգն ու օգտատերերին առաջարկելով նորարար լուծումներ։ ArcaQR համակարգին միանալը եւս մեկ կարեւոր քայլ է դեպի ավելի արագ, անվտանգ եւ հասանելի անկանխիկ վճարումներ կատարելը։ Լիահույս ենք, որ վճարային այս գործիքը կբարելավի օգտատերերի փորձառությունն ու կնպաստի QR վճարումների մշակույթի զարգացմանը»,- ասել է Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը:«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի խոսքով՝ ArcaQR-ի ստեղծման հիմքում մեկ կարեւոր գաղափար էր՝ QR վճարումները դարձնել հասանելի բոլորի համար եւ ստեղծել հնարավորինս պարզ, արագ եւ հասանելի վճարային միջավայր հասարակության համար․«IdramQR-ի հետ փոխգործելիության շնորհիվ այսօր մենք այդ գաղափարը տեղափոխում ենք նոր մակարդակ՝ միավորելով տարբեր վճարային միջավայրեր մեկ միասնական փորձառության շուրջ։ Մենք վստահ ենք, որ նման համագործակցություններն են ձեւավորում ժամանակակից թվային տնտեսությունը՝ ստեղծելով ավելի բաց, փոխկապակցված եւ արդյունավետ ֆինանսական էկոհամակարգ՝ ի շահ եւ՛ բիզնեսների, եւ՛ քաղաքացիների»:Վճարում կատարելը շատ պարզ է. անհրաժեշտ է մուտք գործել Idram&IDBank հավելված, սքանավորել վաճառակետում առկա ArcaQR-ը հավելվածով, ընտրել ցանկալի հաշիվը, դրամապանակը կամ քարտը եւ վճարել։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1600