Global Credit-ը շարունակում է ընդլայնել իր ֆինտեք լուծումների շարքը եւ ներկայացնում է Pay4Me-ն՝ նոր թվային հարթակ, որը ստեղծվել է մատակարարների եւ առեւտրի կետերի միջեւ համագործակցությունը պարզեցնելու, բիզնես գործընթացներն արագացնելու եւ աճի նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Ինչպես նշել են ընկերությունում, Հայաստանում գործող փոքր եւ միջին բիզնեսները հաճախ բախվում են շրջանառու միջոցների պակասի, վճարումների ուշացման եւ դրամական հոսքերի կառավարման խնդիրների, որոնք կարող են սահմանափակել բիզնեսի աճն ու զարգացման հնարավորությունները։ Pay4Me-ն մշակվել է հենց այս մարտահրավերներին արդյունավետ լուծում առաջարկելու նպատակով։«Pay4Me-ն ճկուն ֆինանսավորման եւ անկանխիկ վճարումների իրականացման հարթակ է, որն օգնում է բիզնեսներին հաղթահարել առօրյա գործառնական մարտահրավերները։ Հարթակը միավորում է մատակարարներին եւ սպառողներին (առեւտրի կետերին) մեկ էկոհամակարգում՝ ապրանքների մատակարարման եւ վճարման գործընթացները դարձնելով ավելի պարզ եւ արագ։ Շատ մատակարարներ բախվում են վճարումների հավաքագրման եւ դրամական հոսքերի ուշացման խնդիրների, մինչդեռ առեւտրի կետերը հաճախ դժվարություններ են ունենում բիզնեսի անընդհատ գործունեությունն ապահովելու եւ ապրանքների ժամանակին համալրման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Pay4Me-ն առաջարկում է գործնական լուծում երկու կողմի համար։ Մատակարարները կարող են՝ • ստանալ վճարումն անմիջապես առաքումից հետո, • բացառել առաքիչների միջոցով կանխիկ գումարի հավաքագրումը, • ավելացնել վաճառքների ծավալը՝ ընդունելով լրացուցիչ պատվերներ Միաժամանակ, առեւտրի կետերը կարող են՝ • համալրել ապրանքները կանխիկի պակասի դեպքում, • ապահովել բիզնեսի անընդհատ գործունեությունը, • ավելացնել շրջանառությունն ու եկամուտը• ստանալ մինչեւ 1,000,000 ՀՀ դրամ վերականգնվող վարկային գիծ՝ առանց գրավի կամ այլ ապահովվածության պահանջիՀարթակն առաջարկում է ամբողջությամբ թվային end-to-end workflow, որի շրջանակում բոլոր փուլերը՝ հաստատումից մինչեւ վճարում, իրականացվում են մեկ ավտոմատացված գործընթացի միջոցով՝ առանց թղթաբանության։ Pay4Me-ի միջոցով հասանելի է մինչեւ 1,000,000 ՀՀ դրամ սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ամբողջությամբ անկանխիկ եղանակով․ վարկի գումարը հաճախորդի անունից անմիջապես փոխանցվում է վերջինիս կողմից ընտրված մատակարարին` ապահովելով արագ, անվտանգ եւ թափանցիկ գործարքներ։Գործընթացը պարզ է եւ արագ․1. Առեւտրի կետը գրանցվում է Pay4Me հարթակում,2. Մատակարարը դուրս է գրում էլեկտրոնային հաշիվ,3. Առեւտրի կետը Pay4me հարթակով կատարում է վճարումը մատակարարին«Global Credit-ում մենք շարունակաբար աշխատում ենք ստեղծել նորարարական լուծումներ, որոնք արձագանքում են բիզնեսի իրական կարիքներին։ Pay4Me-ն պարզապես վճարային հարթակ չէ․ այն գործիք է, որը նախատեսված է բիզնեսի անընդհատությունը պահպանելու, արդյունավետությունը բարձրացնելու եւ աճի նոր հնարավորություններ ստեղծելու համար», - նշել է ընկերության Գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը։ «Pay4Me-ն Global Credit-ի թվային էկոհամակարգի հերթական քայլն է, որի նպատակն է բիզնեսներին առաջարկել ոչ միայն ֆինանսավորում, այլեւ ժամանակակից թվային գործիքներ՝ գործընկերային հարաբերությունների, վաճառքների եւ դրամական հոսքերի ավելի արդյունավետ կառավարման համար»,- եզրափակել են ընկերությունում։ Tweet Դիտում՝ 867