Հայաստան էին ժամանել պարալիմպիկ խաղերի ամերիկյան թիմի ոսկե մեդալակիրներ, ԱՄՆ սպորտի բանագնացներ Ռոզ Հոլերմանը եւ Սթիվ Սերիոն՝ անցկացնելու անվասայլակով բասկետբոլի վարպետության դաս եւ ցուցադրական խաղ։ Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամը համատեղ հանդես են եկել որպես Երեւանում կայացած ամփոփիչ միջոցառման հովանավորներ՝ աջակցելով նախաձեռնությանը, որը միավորել էր սպորտը եւ կամքի ուժի կարեւոր ուղերձը։«Յունիբանկը կարեւորում է սպորտի եւ ակտիվ կենսակերպի խթանմանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են նոր հնարավորությունների ստեղծմանը եւ ընդգծում նպատակասլացության կարեւորությունը։Բանկը կշարունակի իր համագործակցությունը «Վանք» հիմնադրամի հետ՝ սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություններին աջակցելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 4704