Մաքսային հայտարարագրերը հնարավոր է լինեն հայերեն-ռուսերեն

24.02.2014 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՄՄ-ին անդամակցելու դեպքում մաքսային հայտարարագրերը հնարավոր է լինեն հայերեն-ռուսերեն, իսկ երրորդ երկրների հետ կատարվող ապարանքների շրջանառության դեպքում կշարունակի պահպանվել հայերեն-անգլերեն տարբերակը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՄՄ անդամակցության Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մաքսային անցակետերի  ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանը:

Խոսելով ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքների եւ դրանից բխող փոփոխությունների մասին` Վախթանգ Միրումյանը կարեւորել է մաքսային տարանցիկ համակարգի գործունեությունը. «Սա շատ է կարեւորվում ՄՄ անդամ երկրների կողմից: Քանի որ Հայաստանը չունի միասնական սահման Միության հետ, անդամ երկրները պետք է համոզված լինեն, որ Հայաստանից ՄՄ տարածք արտահանվող ապրանքները չեն ավելացվել կամ պակասեցվել Վրաստանում, եւ հակառակը»:

Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելուց հետո Վրաստանի եւ այլ երկրների հետ ՀՀ ունեցած ազատ առեւտրի համաձայնագրի ճակատագրին` նա նշել է, որ համաձայնագիրը պահպանվելու է:

Դիտում՝ 1444
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW