ԿԲ կանխատեսմամբ, 2014-ին տնտեսական աճը կկազմի 5.4-6.1%
24.02.2014 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանն այսօր ասել է, որ, ԿԲ կանխատեսումներով, 2014-ին տնտեսական աճը կարագանա եւ տարվա արդյունքներով կտատանվի 5.4-6.1% միջակայքում:
ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի փոխանցմամբ, «առաջին եռամսյակում կպահպանվի թույլ տնտեսական աճ, իսկ 2-րդ եւ 3-րդ եռամսյակից այն նկատելի կլինի»:
Խոսելով գնաճի ցուցանիշի մասին` ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետը նշել է, որ, կանխատեսումների համաձայն, կարճաժամկետ հատվածում 12-ամյա գնաճը շարունակաբար կնվազի` երրորդ եռամսյակում հասնելով մինչեւ տատանումների միջակայքի ստորին սահմանը, իսկ տարվա ավարտին` մոտենալով 4% նպատակային ցուցանիշին:
«Դրան կնպաստի նաեւ ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին որոշումը»,- ասել է Վահագն Գրիգորյանը եւ նշել, որ գնաճի վրա որոշակի ազդեցություն կնկատվի պետական հատվածի կողմից` «հաշվի առնելով, որ այս տարվա պետական բյուջեի դեֆիցիտը փոքր-ինչ ավելի բարձր է, քան նախորդ տարվանը»:
Նա նշել է, որ արտաքին աշխարհում տնտեսությունը դանդաղ վերականգնվում է, ինչի շրջանակներում պարենային եւ հումքային ապարանքների շուկայում գնաճ չի սպասվում, իսկ ներքին շուկայում ավելանալու են մասնավոր սպառումն ու մասնավոր ներդրումները` հասնելով համապատասխանաբար 5 եւ 4%-ի: Արտահանումը եւ ներմուծումը պահպանելու են աճի տեմպը, սակայն արտահանման աճի տեմպը կլինի ավելի բարձր:
Արթուր Ստեփանյանը հավելել է, որ «հնարավոր են որոշակի երեւույթներ, որոնք կշեղեն կանխատեսումները, ինչի ուղղությամբ ԿԲ-ն կատարում է մոնիտորինգ` հավանական ռիսկերը պարզելու նպատակով»:
Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա Մաքսային միությանն անդամակցումը գնաճի վրա, Արթուր Ստեփանյանը նշել է, որ մաքսատուրքերի փոփոխություններով կարող է առաջանալ հավելյալ գնաճ, բայց դա էական գնաճի ֆոն չի ստեղծի. «ԿԲ-ի ու կառավարության նպատակն է, որ այն չհատի 4%-ի սահմանը»,- ասել է նա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: