Bank Mellat-ը Մեծ Բրիտանիայից պահանջում է շուրջ $4 մլրդ

18.02.2014 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանական Mellat բանկը դատի է տվել Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությանը` պահանջելով փոխհատուցել կորուստները, որոնք բանկը կրել է 2009թ. իր նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում: Այդ ժամանակ բրիտանական կողմը բանկին մեղադրել էր, որ նրա գործարքներն օժանդակում են իրանական միջուկային ծրագրին:   

Ինչպես հաղորդում է Կոմերսանտը, վկայակոչելով The Wall Street Journal-ը, իր կորուստները բանկը գնահատում է $3,98 մլրդ:

2013թ. հունիսին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Bank Mellat-ի նկատմամբ պատժամիջոցները` հայտարարելով, որ բանկը պետական չէ, եւ նրա կողմից Իրանի միջուկային ծրագրին օժանդակության կոնկրետ ապացույցներ չեն ներկայացվել:  

Դատարանը Մեծ Բրիտանիայի իշխանություններին պարտավորեցրել է դադարեցնել բանկի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Սակայն նախարարությունը դեռ չի դադարեցրել դրանք` սպասելով Եվրոպական դատարանի որոշմանը:


Դիտում՝ 3769
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW