Fitch Ratings-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշները

14.02.2014 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները («ԹԴՎ»)  «BB-»  մակարդակում:

Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով հաստատվել են «BB-» մակարդակում:  Կանխատեսումը երկարաժամկետ ԹԴՎ-ի մասով՝ «Կայուն»: Երկրի առաստաղային վարկանիշը հաստատվել է «BB» մակարդակում, իսկ արտարժույթով կարճաժամկետ ԹԴՎ-ն՝ «B» մակարդակում:

Ինչպես հայտնել են գործակալությունում, Հայաստանի վարկանիշների հաստատումը արտացոլում է հետեւյալ առանցքային գործոնները.

Fitch-ը ակնկալում է, որ 2013 թ-ին բյուջեի դեֆիցիտը կմնա անփոփոխ՝ ՀՆԱ-ի 1.6% մակարդակում՝ 2,6%-ի համեմատ, որն ամրագրված է բյուջեի մասին օրենքում:

Fitch-ը կանխատեսում է, որ պարտքի դինամիկան, ամենայն հավանականությամբ, կլինի բարենպաստ: Մասնավորապես, 2014-ին «պարտք/ՀՆԱ» ցուցանիշը փոքր ինչ կնվազի, այնուհետեւ կմնա կայուն մակարդակի վրա: Սակայն, հաշվի առնելով, որ պետական պարտքի 84%-ը արտարժույթով է՝ այն կարող է ենթարկվել ռիսկերի արտարժույթի կտրուկ տատանումների դեպքում: Ընթացող կենսաթոշակային բարեփոխումները պետք է նպաստեն երկրի ֆինանսական շուկայի զարգացմանը, մինչդեռ դրա համար ժամանակ կպահանջվի:

Ըստ Fitch-ի գնահատականների, 2013 թ.-ին ՀՆԱ-ի աճը կրճատվել է, հասնելով մոտ 3%-ի (7.2%` 2012 թ-ին), ինչը պայմանավորված է պետական ներդրումների դանդաղեցմամբ, անբարենպաստ գյուղատնտեսական ժամանակաշրջանով եւ գազի գնի բարձրացմամբ: Fitch-ը կանխատեսում է աճի տեմպերի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 4% 2014 թ-ին եւ մինչեւ 5%` երկարաժամկետ ապագայում:

Fitch-ում ընդգծել են, որ Հայաստանի Կենտրոնական Բանկն իրականացնում է փոխարժեքի լողացող քաղաքականություն, միեւնույն ժամանակ, դոլարիզացիան մնում է բարձր մակարդակի վրա: Հայաստանի վարկանիշներն ուղեկցվում են բավական ուժեղ մակրոտնտեսական միջավայրով: Մակրոտնտեսական քաղաքականության իրականացման վրա դրական ազդեցություն են ունեցել ԱՄՀ-ի կողմից իրականացված մի շարք ծրագրեր (2005թ.): Բացի այդ, Հայաստանը վերջերս $125 մլն արժողությամբ եւս մեկ վարկ է համաձայնեցրել՝ 2014-2017թթ. լայնածավալ ֆինանսավորման շրջանակներում:

Բանկային համակարգի կողմից սուվերեն վարկունակության ռիսկերը մեղմվում են բանկերի մեծ հնարավորությունններով՝ վնասների կլանման առումով, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ բանկերի սեփականատերերը մեծամասամբ  արտասահմանցիներ են: Չնայած 2013-ի առաջին կեսում վարկավորման գործընթացի դանդաղեցմանը եւ ԿԲ-ի կողմից արտարժութային վարկավորման աճի զսպմանն ուղղված քայլերին, վարկավորման աճը շարունակում է բարձր մնալ:

ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրի փոխարեն Ռուսաստանի կողմից կառավարվող Մաքսային Միությանը միանալու Հայաստանի վերջերս կայացված որոշումն ընդգծում է նրա սերտ կապը Ռուսաստանի հետ: Մաքսային միություն մտնելը թույլ կտա նվազեցնել գազի գինը՝ այդպիսով նվազեցնելով  ներմուծման գինը եւ բարելավելով Հայաստանի առեւտրային պայմանները: Այնուամենայնիվ, հաշվի առնելով Ռուսաստանի գերակշիռ բաժինը Հայաստանի արտաքին առեւտրում, Fitch-ը կանխատեսում է, որ Մաքսային միությանը Հայաստանի միացումը դժվար թե նշանակալի ազդեցություն կունենա  առեւտրային հոսքերի վրա:

Դիտում՝ 4907
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW