Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է UWC Dilijan միջազգային դպրոց եւ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: «Իրականացվում է ժամանակակից շինարարություն՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք Հայաստանում դեռեւս չեն օգտագործվել: Սա մեզ համար կարեւոր է, քանի որ այդ փորձը, գիտելիքը կկարողանանք կիրառել նաեւ այլ շինարարական օբյեկտներում: 64 հազար քմ ընդհանուր տարածքում գործելու է մեծ համալիր: Այս պահին այս օբյեկտի շնորհիվ ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, սակայն կարեւորն այն է, որ երբ այն շահագործման հանձնվի, կստեղծվեն նաեւ լրացուցիչ նոր բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր՝ բարձր աշխատավարձով: Այս օբյեկտը Հայաստանի համար լուրջ առաջընթաց է», - ասել է վարչապետը:Տիգրան Սարգսյանի կարծիքով, Հայաստանի քաղաքացիները կգնահատեն դպրոցի կարեւոր նշանակությունը ոչ միայն Դիլիջանի, այլ Հայաստանի կյանքում, «քանի որ այն համաշխարհային կրթական քարտեզի վրա ունենալու է իր տեղն ու նշանակությունը եւ համապատասխանելու է միջազգային չափանիշներին»: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության առաջիկա նիստերից մեկի ընթացքում կքննարկվի UWC Dilijan միջազգային դպրոցին հարակից ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի իրականացման համար պետությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Tweet Դիտում՝ 4853